2099 դիտում
18:21 20-01-2016
Արցախի անկախության 25-ամյակի կապակցությամբ կթողարկվի 10 հազար շիշ հոբելյանական կոնյակ. կառավարությունը հայտարարում է կոնյակի անվան ընտրության բաց մրցույթ
Արցախի Հանրապետության անկախության 25-ամյակի կապակցությամբ, կառավարության նախաձեռնությամբ, կթողարկվի տասը հազար շիշ՝ հոբելյանական կոնյակ: Այդ առթիվ՝ ԱՀ կառավարությունը հայտարարում է կոնյակի անվան ընտրության բաց մրցույթ, որին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները:
Հաղթող տարբերակի հեղինակը կստանա դրամական մրցանակ: Առաջարկներն ընդունվում են մինչև հունվարի 28-ը ներառյալ՝ [email protected] էլեկտրոնային հասցեով: Ի դեպ, կոնյակի վաճառքից ստացված ողջ շահույթն ուղղվելու է պաշտպանության բանակի կարողությունների ամրապնդմանը: Լրացուցիչ պարզաբանումների համար կապվել կառավարության աշխատակազմ՝ 047-96-10-05 հեռախոսահամարով:
Նմանատիպ նյութեր
9170 դիտում
09:09 07-02-2018
Ծովագյուղի համայնքապետարանը գնել է 20 կգ կոնֆետ, 190 շիշ գինի, 190 շիշ կոնյակ. «Փաստ»
2485 դիտում
09:17 28-09-2016
Կոնյակ արտադրողները մեծ քանակությամբ կոնյակ են արտահանել ՌԴ, սակայն վճարում չեն ստացել. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
565 դիտում
10:03 19-10-2024
Այս տարվա առաջին 9 ամսում ավելի քան 16 հազար մարդ է դիմել ՀՀ քաղաքացիության համար
970 դիտում
23:26 18-10-2024
Քաղաքաշինական նորմերի բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել Սյունիքում