56518 դիտում
21:07 20-01-2016
Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. բախվել են ГАЗель-ն ու 06-ը կա 1 զոհ, 2 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր` հունվարի 20-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 8.5 կմ հատվածում բախվել են Տավուշի մարզի Գանձաքար գյուղի բնակիչ, 37-ամյա Թաթուլ Դովլաթբեկյանի վարած ГАЗель մակնիշի 34 RD 797 համարանիշի և Երևանի Տիչինայի փողոցի բնակիչ, 35-ամյա Երեմ Հովհաննիսյանի վարած ВАЗ 2106 մակնիշի 34 ԼD 996 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 06-ի վարորդն ու ևս 2 հոգի` 25-ամյա Մարտին Դավթյանն ու Սեյրան Նազարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սևանի բժշկական կենտրոն, որտեղ Ս. Նազարյանը մահացել է:
Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Սևանի բաժմի օպերատիվ խումբը` Սևանի ոստիկանապետ Վիգեն Աղեկյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները` վաշտի հրամանատար Սերգեյ Հակոբյանի, դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննիչ Արսեն Մկրտչյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Քննիչի հանձնարարականով մեքենաները տեղափոխվել են ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Գ. Շամշյանի տեղեկություններով` մահացած Ս. Նազարյանը 27 տարեկան էր և բնակվում էր Արարատի մարզի Այնթապ գյուղում:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները` Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
19889 դիտում
10:36 13-01-2025
Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում․ Սևան քաղաքի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է տղամարդու մարմին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ