Լեհական «Լեգիան» հաստատել է, որ Օզբիլիզի համար բանակցություններ է վարում «Սպարտակի» հետ
Լեհական «Լեգիայի» մարզական տնօրեն Միխալ Ժեվլակովը հաստատել է, որ ակումբը բանակցություններ է վարում «Սպարտակի» հետ` Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիզի տեղափոխության շուրջ:
«Մեր թիմի գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովի ցանկությամբ բանակցություններ ենք վարում Օզբիլիզի տեղափոխության համար, սակայն խոսքն առայժմ գնում է կես տարով վարձակալելու մասին: Մոտակա օրերին իրավիճակը պարզ կդառնա», ասել է Ժեվլակովը:
Հիշեցնենք, որ «Սպարտակը» որոշել է Օզբիլիզի ծառայություններից հրաժարվել: