211652_close_icon
views-count4104 դիտում article-date 16:25 21-09-2016

Յուրա Մովսիսյանի գործակալ. Մրցաշրջանի ավարտից հետո «Սպարտակի» հետ բանակցություններ կսկսենք

Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող, ներկայումս վարձակալությամբ «Ռեալ Սոլթ Լեյքում» հանդես եկող Յուրա Մովսիսյանի գործակալը` Պատրիկ Մաքեյբը մեկնաբանել է ֆուտբոլիստի հնարավոր վերադարձը ռուսական ակումբ: «Ինչպես գիտեք, Յուրան այս մրցաշրջանում վարձակալության մեջ է: Մենք կսպասենք MLS-ում մրցաշրջանի ավարտին, որից հետո բանակցություններ կսկսենք «Սպարտակի» հետ: «Սպարտակը» ներկայումս հիանալի է հանդես գալիս, և Յուրա շատ ուրախ է դրա համար: Մովսիսյանի ապագայի վերաբերյալ այլ տեղեկություններ ես առայժմ չունեմ», ասել է գործակալը:

Նմանատիպ նյութեր