211652_close_icon
views-count17600 դիտում article-date 16:08 21-01-2016

Ապարանի և Արագածի Ճանշիններն արդեն մի քանի օր է՝ աշխատում են արտակարգ ռեժիմով. ճանապարհները դառնում են անցանելի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Արդեն 2 օր է, Ապարանի և Արագածի Ճանշինների աշխատակիցները Ապարանի Ճանշինի պետ Ատոմ Գասպարյանի և Արագածի Ճանշինի պետ Հովհաննես Մարտիրոսյանի գլխավորությամբ իրենց վարչական տարածքներում հսկայական աշխատանքներ են կատարել՝ գլխավոր մայրուղիներից հեռացնելով ձյան հաստ շերտը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկվանից էլ նրանք հատուկ տեխնիկաներով աշխատանքներ են կատարում գլխավոր մայրուղիները կապող գյուղամիջյան ճանապարհների վրա, որտեղ որոշ հատվածներում ձյան սառած շերտն անցնում է 1 մետր բարձրությունը: Ճանշինականներին օգնում են նաև տեղի Ճանապարհային ոստիկանության ծառայողները: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+

Նմանատիպ նյութեր