211652_close_icon
views-count5778 դիտում article-date 16:25 25-08-2016

«Դժբախտ է այն մարդը, որն այլևս ոչինչ չունի կորցնելու»․ Այսօր բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի մահվան օրն է

Ծնվել է Երևանում, Վանից գաղթած ընտանիքում։ Սովորել է Երևանի Կրուպսկայայի անվան միջնակարգ դպրոցում։ 13 տարեկանում գրել է իր առաջին բանաստեղծությունը, որը տպագրվել է «Պիոներ կանչ» թերթում։ Նրա հայրը՝ Բարունակ Կապուտիկյանը, ազգային գործիչ էր, խմբագրիչ, որն սպանվեց 1920 թվականին։ 1936-1941 թվականներին սովորել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետում 1950-ին՝ գնացել Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտի բարձրագույն դասընթացներին։ Կապուտիկյանը շատ է գրել հայրենիքի, հայոց լեզվի, հայ ժողովրդի ճակատագրի մասին։ Նա ամբողջ կյանքը նվիրել է ստեղծագործական աշխատանքի և հայրենիքին։ Շրջագայել է սփյուռքի հայկական գաղթօջախներում և նախկին խորհրդային միության հանրապետություններում և քաղաքներում։ Նրա գրական ձիրքը հանդես է եկել պատանեկան տարիներից, իսկ երիտասարդական տարիներից ձևավորվել է քաղացիական ուղղվածությունը։ Նա դարձավ իսկական խորհրդային գրողի կերպար՝ կրելով այդ տարիների կուսակցական գաղափարախոսության ամբողջ պատասխանատվությունը։ Այդ իսկ պատճառով նրան շռայլորեն տրվեցին բազմաթիվ մրցանականեր, կոչումներ, շքանշաններ։ Սիլվա Կապուտիկյանը մահացել է 2006 թվականին։ Կապուտիկյանի ստեղծագործությունները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով։ Ունի ռուսերեն ավելի քան 20 ժողովածու։

Նմանատիպ նյութեր