Դորտմունդի «Բորուսիայի» նախագահը ծաղրել է անգլիացիներին
Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վատցկեն իր կարծիքն է հայտնել անգլիական ֆուտբոլի մասին:
«Բացարձակապես վախ չունեմ անգլիացիների հանդեպ: Մենք պետք է մեր հաղթող հատկանիշներն առաջին պլան մղենք: Բունդեսլիգային պետք չէ թաքցնել, որ նա չի զիջում Անգլիայի առաջնությանը: Մենք ունենք հրաշալի մարզադաշտեր` զգացմունքային երկրպագուներով, որտեղ հաճախելիությունն ավելի բարձր է, հիանալի ֆուտբոլիստներ, երիտասարդների պատրաստման լավ համակարգ:
Մենք աշխարհի չեմպիոններն ենք, մինչդեռ ամռանը անգլիացիների մոտ կարող է մեծ տոն լինել. նրանք արդեն 50 տարի առանց տիտղոսների են», ասել է Վատցկեն: