2940 դիտում
09:44 23-01-2016
Հայկական թալիբան. թիրախում Ազգային պատկերասրահի շենքն է. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանն օրերս հույս է հայտնել, որ այս տարի պաշտոնապես կհայտարարվի Պատկերասրահին նոր շենք տրամադրելու մասին: Ասել է թե՝ մշակութային այս կետրոնը Հանրապետության հրապարակից կտեղափոխվի:
Նախորդ տարիներին էլ պարբերաբար շրջանառության մեջ էր դրվում պնդումը, թե երկրի թիվ մեկ հրապարակն այնպիսին չէ, ինչպիսին նախագծել էր Ալեքսանդր Թամանյանը և հարկավոր է այն համապատասխանեցնել թամանյանական գաղափարին:
Իսկ ի՞նչ կապ ունեն Պատկերասրահի «ճամփորդական» տրամադրությունները քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի՝ Հանրապետության հրապարակը վերակառուցելու «հնամենի» մտադրության հետ:
Մեր թղթակցին երեկ հաջողվել է պարզել, որ իշխանության ամենավերին օղակներից կա հանձնարարական՝ Երեւանի կենտրոնում փնտրել հարմար տարածք, որտեղ հնարավոր կլինի կառուցել Ազգային պատկերասրահի նոր շենք:
Մասնագետների հետ ոչ պաշտոնական զրույցներում նաեւ հայտնի է դարձել, որ Նարեկ Սարգսյանի ծրագրերի մեջ է մտնում Պատկերասրահի ներկայիս շենքի հարկայնությունը նվազեցնելը՝ պահպանելով միայն սյունաշար ծավալը:
Երեւանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը երեկ վստահեցրել է, որ մշակութային կենտրոնի վերաբերյալ որեւէ պաշտոնական գրություն քաղաքապետարանը չի ստացվել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ նյութեր
714 դիտում
21:44 16-05-2015
Լոնդոնի Ազգային պատկերասրահի աշխատակիցները մտադիր են գործադուլների շարք անցկացնել
4315 դիտում
21:43 02-04-2016
Ազգային պատկերասրահի շենքը լուսավորվել է կապույտ լուսարձակներով
Այս բաժնից
1486 դիտում
08:00 23-01-2025
Տրանսպորտի ուղեվարձի թեմայով քաղաքապետարանը «զադնի է դնո՞ւմ», թե՞ ի սկզբանե այդպես են «պլանավորել». «Փաստ»
1813 դիտում
07:31 23-01-2025
Ինչո՞ւ է թիրախավորվել հենց Նոյեմբերյանի անտառտնտեսությունը. «Փաստ»
8889 դիտում
21:19 22-01-2025
ՀՀ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը «սրտիկել» է լրագրողներին