211652_close_icon
views-count645 դիտում article-date 21:44 16-05-2015

Լոնդոնի Ազգային պատկերասրահի աշխատակիցները մտադիր են գործադուլների շարք անցկացնել

Լոնդոնի ամենակենտրոնում՝ Թրաֆալգարյան հրապարակի վրա գտնվող Ազգային պատկերասրահի աշխատակիցները մտադիր են գործադուլների շարք անցկացնել: Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, այդ մասին հայտնել է բրիտանական մայրաքաղաքի այդ համաշխարհային համբավ վայելող թանգարանի մոտ 250 աշխատակցի միավորող արհմիությունը: Որպես ակցիայի անցկացման պատճառ նշվում է պատկերասրահի աշխատակիցների պարտականությունների մասնակի փոխանցումը այլ ընկերությանը: Հաղորդվում է, որ ծախսերի օպտիմիզացման նպատակով, թանգարանի ղեկավարությունը մտադիր է այցելուներին ծառայությունների մատուցումը փոխանցել այն մասնավոր ընկերության, ինչը կարող է հանգեցնել որոշ աշխատակիցների հեռացման:

Նմանատիպ նյութեր