38618 դիտում
12:34 23-01-2016
Առեղծվածային ծեծկռտուք և դանակահարություն Գավառ քաղաքի Արծվաքար թաղամասում. տուժածների մեջ են 2 ընտանիքների եղբայրներ
Ոստիկանության Գավառի բաժնում հետաքննություն է սկսվել հունվարի 21-ին Գավառի բժշկական կենտրոնից ոստիկանության Գավառի բաժին ստացված ահազանգի փաստով:
Ժամը 13:40-ի սահմաններում Գավառի բժշկական կենտրոնից տեղի ոստիկանությանը հայտնել են, որ «փակ գանգուղեղային տրավմա, գլխի գագաթային և ծոծրակային շրջանների ծակած-կտրած վերքեր, քթի սալջարդ, քթի արյունահոսություն, կրծքավանդակի ձախ կեսի սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Արծվաքար թաղամասի բնակիչ, 27-ամյա Մուշեղ Գալեյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Գավառի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ նույն օրը, ժամը 13:00-ի սահմաններում, նշված թաղամասի Գ. Միքայելյան փողոցում նույն թաղամասի բնակիչներ, 27-ամյա Արթուր Ավետիսյանը, 34-ամյա Վարազդատ Ավետիսյանը, 21-ամյա Ռազմիկ Ավետիսյանը, 22-ամյա Դավիթ Ավետիսյանը, 23-ամյա Անանիկ Ավետիսյանը, 23-ամյա Էրիկ Մելքոնյանը և 23-ամյա Մերուժան Մելքոնյանը կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ ծեծի են ենթարկել Մ. Գալեյանին:
Ըստ տեղեկությունների՝ վիճաբանության ժամանակ Անանիկ Հենրիկի Ավետիսյանը իր մոտ եղած դանակով հարվածել է Մ. Գալեյանի գլխին, իսկ հետո նրան ծեծի ենթարկողները ոտքերով և քարերով հարվածներ են հասցրել Մ. Գալեյանի վարած Opel մակնիշի 34 ՍM 036 համարանիշի ավտոմեքենային:
Նույն օրը, ժամը 17:30-ի սահմաններում Արծվաքար թաղամասի բնակիչ, 34-ամյա Վարազդատ Ռազմիկ Ավետիսյանը ոստիկանությանը հայտնել է, որ ժամը 15:10-ի սահմաններում Գավառի հիվանդանոցում Արծվաքար թաղամասի բնակիչ, 49-ամյա Արտեմ Միշայի Գալեյանը բռունցքով հարվածել է իր դեմքին և քթին:
Նույն օրը, ժամը 15:10-ի սահմաններում Գավառի բժշկական կենտրոն «փակ գանգուղեղային տրավմա, գլխուղեղի ցնցում՝ հարցականով, վերին շրթունքի անկյունի պատռվածք վերք, քթի շրջանի քերծվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Արծվաքար թաղամասի բնակիչ, 21-ամյա Ռազմիկ Արթուրի Ավետիսյանը: Վերջինս ոստիկաններին հայտնել է, որ նույն օրը, ժամը 13:00-ի սահմաններում Արծվաքար թաղամասի գոմերի մոտ Արման Արտեմի Գալեյանը և Մուշեղ Արտեմի Գալեյանը ծեծի են ենթարկել իրեն:
Բոլորին տրվել է դատաբժշկի ուղեգիր: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ա. և Մ. Գալեյանները, ինչպես նաև Արթուր, Վարազդատ, Ռազմիկ, Դավիթ Ավետիսյանները հարազատ եղբայրներ են:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
37975 դիտում
23:07 31-07-2015
Ծեծկռտուք և դանակահարություն Գավառ քաղաքի «Մալբորո» սուպերմարկետում. կա 4 վիրավոր
33452 դիտում
10:26 17-06-2016
Ծեծկռտուք քաղաքի կենտրոնում. տուժածների մեջ է «Մելռոզ» փաբի խոհարարը