211652_close_icon
views-count3252 դիտում article-date 20:38 09-06-2017

Ֆրանսիայի Հայ Կրթական Բարեսիրական Միության աջակցությամբ Գավառի Արծվաքար թաղամասի թիվ 8 մանկապարտեզն օժտվեց խաղահրապարակով

Ֆրանսիայի Հայ Կրթական Բարեսիրական Միության աջակցությամբ Գավառ քաղաքի Արծվաքար թաղամասի թիվ 8 մանկապարտեզն օժտվեց երեխաների համար նախատեսված խաղահրապարակով։ Հունիսի 9֊ին տեղի ունեցավ բացման հանդիսավոր արարողություն, որին մասնակցում էին ՍԴՀԿ Հայաստանի վարչության ատենապետ ընկ. Նարեկ Գալստյանը, վարչության անդամները, ՍԴՀԿ Ֆրանսիայի շրջանի ներկայացուցիչ ընկ. Կարեն Մարդիրյանը, «Հայազն» կուսակցության ներկայացուցիչները, համայնքի ավագանու անդամները, 100֊ից ավելի երեխաներ և ծնողներ։ Մանկապարտեզի տնօրենուհի տիկին Թերեզա Հակոբյանը շնորհակալություն հայտնեց ՀԿԲՄ Ֆրանսիայի կառույցին շատ կարևոր նվերի համար, որից այսքան տարիներ զրկված են եղել մանուկները։ Ելույթ ունեցան նաև հյուրերը, վերջում երեխաների կողմից ներկայացվեց գեղարվեստական հայտագիր։ Ի դեպ, ՍԴՀԿ Հայաստանի վարչությունն առաջիկայում պատրաստվում է մասնաճյուղ և գրասենյակ բացել Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառում։ [b]ՍԴՀԿ Հայաստանի վարչություն[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր