211652_close_icon
views-count30971 դիտում article-date 13:31 24-01-2016

Երևանի դատախազությունը «Շենգավիթ » ԲԿ-ի բժշկուհի Շուշանիկ Բախշյանի կալանքի հարցը հնարավոր է` նորից բարձրացնի, իսկ գործը քննող քննիչ, գեներալ-լեյտենանտի որդին դատարանից չի ճողոպրել

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով` Երևան քաղաքի դատախազությունը քննարկում է Շենգավիթ բժշկական կենտրոնի բժշկուհի Շուշանիկ Բախշյանին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշումը վերաքննիչ դատարանում բողոքարկելու հարցը: Ինչպես ավելի վաղ հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, երեկ դատավորը դատարանից ազատ էր ազատել Շ. Բախշյանին, ով ձերբակալվել էր Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևորագույն գործերով քննիչ Հարություն Բաղմանյանի կողմից: Վերջինս երեկ դիմել էր դատարան` որպեսզի դատարանը Շ. Բախշյանին, ով կասկածվում է Մերի Մարգարյանին և նրա նորածին դստերը մահ պատճառելու մեջ, կալանավորեր 2 ամսով: Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ ՀԿԳ քննիչ Հ. Բաղմանյանը ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանի որդին է, ով քննչական ապարատում համարվում է պրոֆեսիոնալ և բարեխիղճ քննիչ: Նրա շնորհիվ մեծ թվով ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ են բացահայտվել: Ի դեպ, տեղեկություն տարածվեց, որ քննիչ Հ. Բաղմանյանը դատարանից փախել է: Այդ լուրը նույնպես չի համապատասխանում իրականությանը ու, երբ Շ. Բախշյանին դատարանի հետնամասից շտաօպօգնության ավտոմեքենյաով հիվանդանոցից տեղափոխելիս են եղել` ՀԿԳ քննիչը գտնվելիս է եղել 2-րդ հարկում` վկաների համար նախատեսված սենյակում և երբ շտապօգնությունն ու լրագրողները հեռացել են դատարից, այդ ժամանակ նոր քննիչը մեկնել է դատարանից: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2016/01/23/75287/]ավելի վաղ[/url] հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, «Շենգավիթ» բժշկական կենտրոնի բժշկուհի Շուշանիկ Բախշյանը ձերբակալվել էր: Այս տեղեկությունը [color=#CC0000]SHAMSHYAN.com-[/color]ի թղթակցի հետ զրույցում հաստատել էր ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը: Շուշանիկ Բախշյանը ձերբակալվել էր երեկ: Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության քննիչը դիմել էր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան և, ըստ տեղեկությունների, դատավոր Մնացական Մարտիրոսյանը չէր բավարարել քննչական մարմնի միջնորդությունը և Շ. Բախշյանը ազատ էր արձակվել դատարանի դահլիճից: Լուսանկարը` «Առավոտ» օրաթերթի լրագրող Ռուզան Մինասյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+

Նմանատիպ նյութեր