211652_close_icon
views-count9278 դիտում article-date 19:53 25-01-2016

Շուշանիկ Բախշյանի գործողություններից էլի տուժողներ են եղել. ահազանգում է քաղաքացին. Newsbook.am

Այսօր NewsBook-ի խմբագրություն էր զանգահարել Սարգիս Սարգսյանը, ով պատմեց, որ իր ընտանիքում ևս դժբախտ դեպք է տեղի ունեցել «Շենգավիթ» բժշկական կենտրոնի բժշկուհի Շուշանիկ Բախշյանի պատճառով: «Դեպքը տեղի է ունեցել 2013 թվականին: Հղիության սկզբից մինչև վերջ կնոջս բժիշկը Շուշանիկն է եղել: Ինքն այնքանով է մեղավոր եղել, որ երեխայի ծնվելուց 15 օր առաջ օրը երկու անգամ կանչում էր մեզ ու ասում էր, որ մի բանի վրա է կասկածում, հետո ասում էր` ամեն ինչ նորմալ է: Նորից էր կանչում ու ասում, որ կասկածներ ունի, բայց չէր էլ ասում, թե ինչ կասկածների մասին է խոսքը: Այնտեղի բժշկուհիները ապարատի ձայնը միացնում էին, ինքն ապարտի ձայնը լսում էր, չէր էլ գալիս հիվանդանոց: Այդտեղի բժշկուհիները մեզ զգուշացրեցին, ասացին, որ ինչ-որ խնդիր կա, որ Շուշանիկը տենց անընդհատ կանչում է, թե չէ օրը տաս անգամ ձեզ չէր կանչի: Մենք այդ ամենը փոխանցեցինք իրեն, ասացինք, որ կողքից սենց բաներ են ասում, ասացինք, որ նա մեր խնդիրն ասի, մենք էլ իմանանք, ինքն ասաց, որ կողքի բժշկուհիները նրա համար են տենց ասում, որ իրենց հավատանք, փողը իրենք առնեն»,- պատմեց Սարգիսը և տեղեկացրեց, որ երեխան էպիլեպսիա ախտորոշմամբ է ծնվել: Մանրամասներն` [url=http://newsbook.am/?p=74988%2Fshushanik+baxshyani+gorcoxutyuneric+eli+tugoxner+en+exel+ahazangum+e+qaxaqacin&l=am]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր