13682 դիտում
16:05 03-08-2015
Քննչական կոմիտեն հաստատում է, որ 26-ամյա ծննդկանի մահվան պատճառը բժշկուհի Շուշանիկ Բախշյանի անբարեխիղճ վերաբերմունքն է եւ մանրամասներ ներկայացնում
«Շենգավիթ» բժշկական կենտրոնի բժշկուհի Շուշանիկ Բախշյանը ցուցաբերել է անբարեխիղճ վերաբերմունք, ինչի հետեւանքով էլ 26-ամյա Մերի Մարգարյանը մահացել է:
Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Մերի Մարգարյանը 4 օր շարունակ ունեցել է բարձր ջերմություն, սակայն բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող «Շենգավիթ» ԲԿ բժշկուհի Շ.Բախշյանը, պարտավոր լինելով կնոջը հոսպիտալացնել, հրաժարվել եւ չի կատարել իր պարտականությունները։
Ցուցաբերված անբարեխիղճ վերաբերմունքի հետեւանքով [url=https://shamshyan.com/hy/article/2015/08/03/60988/]Մ.Մարգարյանը 2015թ-ի հուլիսի 29-ին մահացել է[/url], իսկ հաջորդ օրը մահացել է նաեւ վերջինիս նորածին դուստրը:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ պարզելու մահվան պատճառները։
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Ա.Հովսեփյանի հանձնարարությամբ քրեական գործով նախաքննությունը շարունակվում է Երեւանի քննչական վարչության վարույթում։
Նմանատիպ նյութեր
9275 դիտում
19:53 25-01-2016
Շուշանիկ Բախշյանի գործողություններից էլի տուժողներ են եղել. ահազանգում է քաղաքացին. Newsbook.am
Այս բաժնից
616 դիտում
22:03 20-12-2024
Հայ-ռուսական երկոսությունը հումանիտար ուղղությամբ զարգանում է հաջողությամբ. Մհեր Գրիգորյան
907 դիտում
21:38 20-12-2024
Հայաստանն առանձահատուկ նշանակություն է տալիս աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը
652 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով