13404 դիտում
12:42 23-01-2016
Դատարանը չի կալանավորվել բժշկուհի Շուշանիկ Բախշյանին, ով կասկածվում է հղիության 35-րդ շաբաթում Մերի Մարգարյանի մահվան մեջ. նորածինը եւս մահացել էր
«Շենգավիթ» բժշկական կենտրոնի բժշկուհի Շուշանիկ Բախշյանը ձերբակալվել է: Այս տեղեկությունը [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:
Շուշանիկ Բախշյանը ձերբակալվել է երեկ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, [color=#EF2929]Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության քննիչը դիմել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան և, ըստ տեղեկությունների, քիչ առաջ դատավոր Մնացական Մարտիրոսյանը չի բավարարել քննչական մարմնի միջնորդությունը և Շ. Բախշյանը ազատ արձակեց դատարանի դահլիճից:
Եթե դատարանը բավարարեր քննչական մարմնի միջնորդության երկամսյա կալանքը նա տեղափոխվելու էր «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ (կանանց գաղութ):[/color]
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ օգոստոսի 3-ին հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Գործի շրջանկաներում քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության հիման վրա «Շենգավիթ» ԲԿ-ի բժշկուհի Շուշանիկ Բախշյանը ցուցաբերել է անբարեխիղճ վերաբերմունք, ինչի հետեւանքով հղիության 35-րդ շաբաթում գտնվող Մերի Մարգարյանը մահացել է։
Հիշեցնենք, որ Մ. Մարգարյանը մահացել է հուլիսի 29-ին, իսկ հուլիսի 30-ին՝ նաեւ ծննդկանի նորածին դուստրը:
«Դատարանը որոշեց, որ ձերբակալման որոշումն ապօրինի է, հետեւաբար նրան ազատ արձակեց դատարանի դահլիճից»
Նմանատիպ նյութեր
4943 դիտում
16:12 26-01-2016
Շուշանիկ Բախշյանին մեղադրանք առաջադրվեց. այն նախատեսում է ազատազրկում՝ 2-6 տարի ժամկետով
Այս բաժնից
625 դիտում
22:03 20-12-2024
Հայ-ռուսական երկոսությունը հումանիտար ուղղությամբ զարգանում է հաջողությամբ. Մհեր Գրիգորյան
916 դիտում
21:38 20-12-2024
Հայաստանն առանձահատուկ նշանակություն է տալիս աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը
664 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով