24227 դիտում
16:22 24-01-2016
Ավտովթար Կոտայքի մարզում. 29-ամյա վարորդը Nissan Pathfinder-ով արագաչափի մոտ վթարի է ենթարկվել և կողաշրջված վիճակում հայտնվել ձնակույտում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր` հունվարի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում 29-ամյա Վաղարշակ Ավետիսյանը Երևան-Սևան ավտոճանապարհի 47-րդ կմ հատվածում իր վարած Nissan Pathfinder մակնիշի 11 ՍՕ 355 համարանիշի ավտոմեքենայով արագաչափի մոտ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել ձնակույտի մեջ:
Ինչպես դեպքի վայրի հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների` վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները` վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի և դասակի հրամանատար Կարեն Ներսիսյանի գլխավորությամբ:
Օպերատիվորեն ժամանել է նաև Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատը` 1 մարտական հաշվարկով, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնը, իսկ հետո ճոպաններով մեծ դժվարությամբ ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի գոտի:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 51+
51+