211652_close_icon
views-count2693 դիտում article-date 17:34 24-01-2016

Զավեն Անդրիասյանը՝ 2016 թվականի Հայաստանի շախմատի չեմպիոն

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը ավարտվեց Հայաստանի տղամարդկանց բարձրագույն խմբի առաջնությունը: Մրցաշարի ամբողջ ընթացքում աղյուսակը գլխավորած Զավեն Անդրիասյանը վերջին տուրում սև խաղաքարերով ոչ ոքի խաղաց Նորայր Թորոսյանի հետ և վաստակելով 8 միավոր դարձավ, 2016 թվականի Հայաստանի չեմպիոն: Առաջատարին հետապնդող Ռոբերտ Հովհաննիսյանը նույնպես ոչ ոքիով ավարտեց իր հանդիպումը և զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը: Արման Փաշիկյանը և Սամվել Տեր-Սահակյանը վաստակեցին 6,5 միավոր և կիսեցին 3-4-րդ հորիզոնականները, իսկ ավելի բարձր լրացուցիչ ցուցանիշների շնորհիվ Փաշիկյանը զբաղեցրեց երրորդ հորիզոնականը: Այս հաղթանակի շնորհիվ Զավեն Անդրիասյանը ընդգրվեց Հայաստանի հավաքականի կազմ: Մրցաշարի փակման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա այսօր՝ ժամը 18.00-ին, Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը:

Նմանատիպ նյութեր