29741 դիտում
10:43 25-01-2016
Ցիկլոնի ազդեցությունը կպահպանվի մինչև հունվարի 26-ը
Անցած գիշեր հանրապետության տարածքում տեղացել է առատ ձյուն, առանձին հատվածներում եղել են ամսական նորմայի չափ տեղումներ: Ձյան ծածկի առավելագույն բարձրությունը Ջերմուկում հասնում է 87սմ-ի, Հրազդանում 86 սմ-ի, Ապարանում՝ 65 սմ-ի, Քաջարանում՝ 63 սմ-ի, լեռնային մարզերում բուք է և ցածր տեսանելիություն:
Օդի ջերմաստիճանը կտրուկ նվազել է Ամասիայի և Աշոցքի հատվածում և արդեն -16...-17 աստիճան է, Երևանում՝ -4: Ցիկլոնի ազդեցությունը կպահպանվի մինչև վաղը ցերեկը: Հանրապետության ողջ տարածքում այսօր և վաղը կտեղա ձյուն, լեռնային շրջաններում բուքը կշարունակվի, օդի ջերմաստիճանը մինչև հունվարի 28-ը անընդհատ կնվազի: Ամենացուրտ օրը կլինի հունվարի 28-ը, լեռնային շրջաններում ջերմաստիճանը գիշերը կիջնի մինչև -30, Արարատյան դաշտում և Երևանում՝ -15...-17 աստիճան:
Հունվարի 29-ին եղանակը աստիճանաբար կտաքանա: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ին տեղեկացրեց ՏԿԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
Նմանատիպ նյութեր
2814 դիտում
10:51 05-06-2016
Ցիկլոնի ազդեցությունը հանրապետության տարածքում կպահպանվի մինչև հունիսի 10-ը ներառյալ
43422 դիտում
12:15 28-07-2017
Առաջիկա 5 օրերին ջերմային ցիկլոնի ակտիվ ազդեցությունը կպահպանվի. Գագիկ Սուրենյան
Այս բաժնից
868 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
766 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
676 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան