211652_close_icon
views-count43422 դիտում article-date 12:15 28-07-2017

Առաջիկա 5 օրերին ջերմային ցիկլոնի ակտիվ ազդեցությունը կպահպանվի. Գագիկ Սուրենյան

«Հայաստանը գտնվում է հերթական ջերմային ցիկլոնի ազդեցության գոտում, որը մեր երկիր է ներթափանցել Իրաքի տարածքից։ Առաջիկա 5 օրերին նրա ակտիվ ազդեցությունը պահպանվելու է երկրի ողջ տարածքում, որը կարտահայտվի բարձր ջերմային ֆոնով և առանց տեղումների եղանակով, ինչպես նաև հարաբերական խոնավության շատ ցածր մակարդակով։ Ամենաբարձր ջերմաստիճանը կգրանցվի հանրապետության հովտային գոտիներում, մասնավորապես Արարատյան դաշտում, Սյունիքի հովտային գոտիներում և Երևանում, որտեղ ցերեկը ջերմաստիճանը կհասնի +38․․․+40 աստիճանի։ Պայմանավորված չոր եղանակով և բարձր ջերմային ֆոնով։ Հատկապես հանրապետության ցածրադիր հատվածներում ստեղծվել է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, ուստի ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը ազգաբնակչությանը կոչ է անում առավել զգոն լինել՝ բնության մեջ կրակի օգտագործման հետ անտառային գոտիներում և խոտածածկ տարածքներում հրդեհներից խոսափելու համար։ Նաև ուզում եմ նշել, որ այս տարվա օգոստոսին կրկին կանխատեսվել է շոգ, օդի ամսական միջին ջերմաստիճանը կլինի նորմայից բարձր, ամսվա ընթացքում հաճախակի կլինեն հարավից ներթափանցող ջերմային ալիքները, ինչի հետևանքով այս օրերին առկա բարձր ջերմաստիճանները պարբերաբար կկրկնվեն»։ Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։

Նմանատիպ նյութեր