211652_close_icon
views-count2814 դիտում article-date 10:51 05-06-2016

Ցիկլոնի ազդեցությունը հանրապետության տարածքում կպահպանվի մինչև հունիսի 10-ը ներառյալ

ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը տեղեկացնում է, որ ինչպես և կանխատեսվել էր Սև ծովից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված հանրապետության ողջ տարածքում դիտվել են ակտիվ ամպրոպային գործունեություն և հորդառատ անձրևներ: Ցիկլոնի ազդեցությունը հանրապետության տարածքում կպահպանվի մինչև հունիսի 10-ը ներառյալ, որի հետևանքով հատկապես [b]կեսօրից հետո և գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում կրկին մեծ է մնում կարկտի հավանականությունը[/b]: [b]Ցիկլոնը հատկապես ակտիվ կլինի հունիսի 7-9-ին[/b], որի հետևանքով կմեծանա և անձրևների ինտենսիվությունը և տևողությունը: Նշված ժամանակահատվածում ամպրոպների ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վրկ: Հունիսի 7-9-ն պայմանավորված արկտիկական ցուրտ օդային զանգվածների ներթափանցման հետ օդի ջերմաստիճանը կնվազի մոտ 3-5 աստիճանով: [color=#CC0000]Հանրապետության տարածքում`[/color] Հունիսի 5-9-ը շրջանների մեծ մասում կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան 2-7 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 20-25 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 5-7-իը էապես չի փոխվի, 8-ին կնվազի 3-4 աստիճանով: [img]/ups/images/0930579001465110148566212.jpg[/img] [color=#CC0000] Երևանում`[/color] Հունիսի 5-9-ը, երեկոյան ժամերին, առանձին հատվածներում կա կարճատև անձրևի և ամպրոպի հավանականություն, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վրկ արագությամբ: [img]/ups/images/0799520001465110161844155.jpg[/img]

Նմանատիպ նյութեր