211652_close_icon
views-count47335 դիտում article-date 11:48 25-01-2016

Շամշյանաֆոբիա կամ մի՛ վախեցիր բարոյականությունից

Բնության օրենքն է, որ թույլը փորձում է ուժեղանալ, տգեղը՝ գեղեցկանալ, իսկ քիչ մուտքեր ունեցողը՝ շատացնել մուտքերի թիվը: Այս վերջինը հատկապես վերաբերում է հայկական լրատվական դաշտին: Իհարկե, հրաշալի է, որ ազատությունը և ազատամտությունը թևածում են լրատվական դաշտում, որ շատ հաճախ նույնիսկ սոցիալական խնդիր է լուծվում. ամեն նոր կայքի հետ նոր աշխատատեղեր են ստեղծվում, պրոֆեսիոնալիզմն ավելի է լղոզվում և այլն: Մեր քիչ մուտք ունեցող կայքերից մեկը, երբ շատ է նեղվում մուտքերի պակասից, հիշում է Գագիկ Շամշյանին: Այս անուն-ազգանունը բավական է, որ մի երեք ժամվա ընթացքում նյութը դառնա կայքի ամենաընթերցվածը: Ընդ որում, խոսքը միայն մեկ նյութի մասին չէ, այս պահին այդ կայքի ամսվա ընթացքում ամենից շատ ընթերցված նյութերից երկուսի վերնագրում առկա է Գագիկ Շամշյան անուն-ազգանունը: Վերջին հրապարակման մեջ, որի հեղինակը խմբագրուհու հետ ժամանակին «Դպրություն» թերթից զորացրված մի նախկին երիտասարդ է, ով, սակայն, դեռ չի զորացրվել խմբագրուհու կյանքից, մեղադրանք է հնչեցվում, թե Գագիկ Շամշյանը գնահատական է տալիս մի կնոջ՝ ասելով, թե նա կին կոչվելու իրավունք չունի: Հասկանում ենք, որ տվյալ դեպքում ինչ-որ մարդիկ իրենց վրա են վերցրել այս ձևակերպումը, մանավանդ որ հիշյալ կնոջ կենսագրության հետ որոշակի ընդհանրություններ առկա են: Կինը, ում անունը Արաքսյա Սուքիասյան է, ունի 4 երեխա: Մեծը՝ Արփինեն, փոքր տարիքից Վարդաշենի խնամքի հաստատությունում է՝ վարքային խնդիրներ ունենալու պատճառով: Մյուս երեխան՝ Մարգարիտ Շահջանյանը, մոր կողմից լքվել է 2 տարեկանում: Սոված և կիսամերկ 2-ամյա Մարգարիտին պատահաբար հայտնաբերել են ոստիկանները, ովքեր երեխային տեղավորել են Գյումրիի «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ում: Մյուս երկու աղջիկների հանդեպ Արաքսյա Սուքիասյանը ևս չափազանց «հոգատար» է գտնվում. 5-ամյա Մարիամը և 2-ամյա Ռեբեկան ևս հայտնվում են խնամքի հաստատությունում՝ միայն այն տարբերությամբ, որ 5-ամյա աղջկա աչքի առջև մայրը մարդասպանության փորձ է կատարում: Մոր ազատազրկումից հետո երեխաները հայտնվում են ՀՕՖ-ի «Երեխաների աջակցության կենտրոն»-ում, ապա «Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը», հետո էլ տեղափոխվում Գավառի մանկատուն: 2013 թվականի հունվարից ազատության մեջ գտնվող Արաքսյա Սուքիասյանը մեկ ու կես տարվա ընթացքում Մարիամ Շահջանյանին և Ռեբեկա Սուքիասյանին այցելել է ընդամենը երկու անգամ, այն էլ՝ ոգելից խմիչքի ազդեցության տակ: Այս և այլ, մասնավորապես հակաիրավական և հակահասարակական վարք դրսևորելու պատճառով 2014 թվականի հոկտեմբերին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը ծնողական իրավունքից զրկել է երեխաների ոչ միայն մորը՝ Արաքսյային, այլև երկրորդ անգամ անազատության մեջ հայտնված հորը՝ Արամայիս Շահջանյանին: Մենք հասկանում ենք, որ «Դպրություն» թերթի նախկին խմբագրակազմի մի մասի մոտ բարոյականության և ընտանիքի վերաբերյալ պատկերացումները բավականին խախուտ են եղել, բայց ժամանակն է արդեն, որ տղամարդկության միակ ապացույցը՝ ութ անց քսան ցույց տվող բեղերը, մի քիչ էլ հասունանա ու հասկանա, որ ում որ ինքը մեծ սիրով քույր կամ ուրիշ հարազատ կհամարեր, իրականում դատարանի վճռով, հին հայկական ավանդույթներով ու բարոյական բոլոր նորմերով, իրոք, կին կոչվելու իրավունք չունի:

Նմանատիպ նյութեր