211652_close_icon
views-count1653 դիտում article-date 09:41 26-01-2016

Զինված խմբի գործով էլի մարդիկ կազատվեն, կլինեն նաև առերեսումներ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ, այսպես կոչված, հանցավոր խմբի գործով կալանավորված անձանցից միանգամից 5 հոգի ազատ արձակվեցին: Հիշեցնենք, որ 2015 թվականի նոյեմբերի 25-ին Նորք Մարաշի տներից մեկում ԱԱԾ-ն ձերբակալել էր տասը հոգու: Տանը հայտնաբերվել էր զենք-զինամթերքի մեծ պաշար: Այս գործի շրջանակներում հետագայում բազմաթիվ մարդիկ կալանավորվեցին, այդ թվում նախկին պաշտոնյաներ և ազատամարտիկներ: Նշենք, որ այս գործով կալանավորվածների թիվը հասնում է մոտ 60-ի: «Ժողովուրդ» թերթի տեղեկություններով՝ առաջիկա օերին այլ մարդիկ էլ ազատ կարձակվեն: Մասնավորապես, ըստ լուրերի՝ ամենայն հավանականությամբ ազատ արձակվողների մեջ կլինի Արմավիրի մարզի Արևիկ գյուղի գնակիչ Ավետիս Բարեյանը, քանի որ նրա կալանքի ժամկետը լրանում է, բայց ԱԱԾ քննիչները երկարաձգման համար չեն դիմել դատարան: «Ժողովուրդ»-ն իր աղբյուրներից տեղեկացավ նաև, որ ԱԱԾ-ում այս գործի շրջանակներում պատրաստվում են առաջիկայում առերեսումներ անցկացնել: Ենթադրվում է, որ դրանից հետո գործի հետ կապված մի շարք հանգամանքներ կպարզվեն»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր