3892 դիտում
19:21 26-01-2016
Թե ինչպես սպանեցին Ջոն Լենոնին
1980 թվականի դեկտեմբերի 8-ին սպանեցին Ջոն Լենոնին։ Մարդասպանը Մարկ Դեյվիդ Չեմպմենն էր։ Նա Լենոնին սպանեց ձայնագրման ստուդիայի դիմաց։
Սպանությունից առաջ Չեմպմենը գալիս է «Դոկոտա» ձայնագրման ստուդիայի մոտ: Մինչ այդ նա մոտեցել էր Լենոնին և ստորագրություն խնդրել նրանից, իսկ այդ պահին նրանց լուսանկարել էր Պոլ Գորեշը։
Այդ էր պատճառներից մեկը, որ մարդասպանը այդքան երկար սպասում էր, որ վերցնի իր ու Լենոնի լուսանկարը։
Երեկոյան 23։00-ին մոտ էր, երբ Լենոնն ու Յոկոն դուրս են գալիս ստուդիայից։ Չեմպմենը, տեսնելով նրանց, մոտենում է ու 5 անգամ կրակում Լենոնի վրա։ Կրակոցներից հետո, երբ Լենոնն ընկնում է գետնին ու սկսում արյունաքամ լինել, Չեմպմենը նստում է ասֆալտին, հանում Սելինջերի «Փրկիչը տարեկանի արտում» վեպն ու սկսում բարձրաձայն կարդալ։ Նա սպանությունից հետո ոչ մի տեղ չի հեռանում և հենց այդտեղ էլ ձերբակալում են նրան։ Լենոնը կրակոցներից մոտ կես ժամ հետո մահանում է արյունահոսությունից։
Դատարանը ցմահ ազատազրկման է ենթարկում մարդասպանին։ Որպես սպանության պատճառ Մարկ Դեյվիդ Չեմպմենը նշել է, որ այդ կերպ փորձել է ինքնահաստատվել և մնալ պատմության մեջ։ Եվ այդպես էլ եղավ։ Մարկ Դեյվիդ Չեմպմենը մնաց պատմության մեջ՝ որպես Ջոն Լենոնին սպանող։
Նմանատիպ նյութեր
1775 դիտում
12:21 16-12-2014
Ջոն Լենոնին սպանողը ներողություն է խնդրել
1053 դիտում
13:31 16-12-2014
Ջոն Լենոնին սպանողը ներողություն է խնդրել
1376 դիտում
16:48 12-06-2015
Ջոն Լենոնին պատկանած կիթառը հանվել է աճուրդի. պլանավորում է այն վաճառել 600-800 հազար դոլարով
Այս բաժնից
1252 դիտում
12:43 26-01-2025
Լուկաշենկոն շան հետ է գնացել ընտրատեղամաս
880 դիտում
12:26 26-01-2025
Ջոն Քենեդու, Ռոբերտ Քենեդու և Մարտին Լյութեր Քինգի սպանություններին առնչվող փաստաթղթերը կգաղտնազերծվեն
859 դիտում
11:37 26-01-2025
Թրամփը կարծում է, որ ԱՄՆ-ն կստանա Գրենլանդիայի նկատմամբ վերահսկողությունը