40220 դիտում
18:58 28-01-2016
Ավտովթար Երևանում. 55-ամյա Վրաստանի քաղաքացին MAN բեռնատարով Երևանում ավտոմեքենան վերածել է մետաղե ջարդոնի. նրան հայտնաբերել են Չարբախում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր` հունվարի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:30-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Գևորգ Չաուշի փողոցում բախվել է Երևանի բնակիչ, 40-ամյա Կարապետ Ալոյանին պատկանող ГАЗ 33023 մակնիշի 497 ԼՏ 67 համարանիշի ավտոմեքենային և դիմել փախուստի:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մետաղե ջարդոնի:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի սպայական ջոկի աշխատակիցները ` Գևորգ Դանիելյանի գլխավորությամբ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են ՃՈ հետաքննչական բաժին, որտեղից ժամանել է հետաքննիչ Դավիթ Ավագյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ճանապարհային ոստիկանության սպայական ջոկի աշխատակիցները վնասված ավտոմեքենայի սեփականտիրոջ հետ Երևանի Չարբախ թաղամասում հայտնաբերել են վթարի հերոսին, ով Վրաստանի Հանրապետության քաղաքացի, 55-ամյա Ամիրա Գվինաձեն է, ով իր վարած MAN մակնիշի բեռնատարով հարվածել է ավտոմեքենային ու հեռացել դեպքի վայրից: Չի բացառվում, որ նա չի զգացել վթարը:
Ժամանել են նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչները, ովքեր ասում էին, որ վթարված ավտոմեքենայի համար փոխհատուցելու են իրենք` գումարի մի մասը:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 59+
59+