3683 դիտում
09:53 29-01-2016
Հայաստանի մի շարք խոշոր ընկերությունների գործերն այդքան էլ լավ չեն. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի մի շարք խոշոր ընկերությունների գործերը, մեղմ ասած, այդքան էլ լավ չեն, քանի որ 2015 թվականին նրանց վճարած հարկերը, նախորդ 2014 թվականի համեմատ, շեշտակի նվազել են: Դրանց մեջ կան նաև ընկերություններ, որոնց իշխանական կապեր բոլորին են հայտնի: Այսինքն՝ արհեստական խոչընդոտների տարբերակը կարող ենք բացառել:
Վերցնենք «Ֆիլիպ մորիս Արմենիա»-ին. 2014-ին վճարած է եղել 8 միլիարդ 29 մլն դրամի հարկ, իսկ անցած տարի այդ ընկերության վճարված հարկերը կազմել են ընդամենը 7 մլրդ 424 մլն դրամ: «Տոյոտա Երևան» ընկերության հարկերը 2014-ի 4 մլրդ 145 մլն դրամից նվազել են մինչև 1 մլրդ 526 մլն դրամ: «Ֆիլիպ մորիս Արմենիան» ինչպես հայտնի է՝ կապվում է Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի ընտանիքի հետ, իսկ «Տոյոտա Երևանը» ընդունված է համարել Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին պատկանող ընկերություն: Ի դեպ, Երևանի կոնյակի գործարանի վճարած հարկերը ևս կտրուկ նվազել են. 7 մլրդ 30 մլն-ից այն հասել է 4 մլրդ 929 մլն-ի:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ նյութեր
4948 դիտում
09:55 14-03-2014
«Ջերմուկ գրուպ»-ի սեփականատեր Աշոտ Արսենյանի գործերն այնքան էլ լավ չեն․ Ժողովուրդ
2890 դիտում
16:04 07-04-2016
Սերխիո Ռամոս. «Բարսելոնայի» հետ այդքան լավ խաղացինք, իսկ «Վոլֆսբուրգի» հետ` այդքան վատ
6192 դիտում
10:37 26-02-2019
Դավիթ Սանասարյանի գործերն այնքան էլ լավ չեն. «Իրատես»
Այս բաժնից
2284 դիտում
08:51 19-12-2024
Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար. «Փաստ»
1795 դիտում
08:00 19-12-2024
Հաջորդը ո՞ւմ մուտքը Հայաստան կարգելվի. «Փաստ»