211652_close_icon
views-count30891 դիտում article-date 11:04 30-01-2016

Դավիթաշենում գործող «Սյունիք» խանութում խոշոր հրդեհ է տեղի ունեցել. վնասվել են ծխախոտի և քաղցրավենիքի բաժինները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հունվարի 29-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:10-ի սահմաններում ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավիթաշեն 4-րդ թաղամասում գործող «Սյունիք» խանութ-սրահում հրդեհ է բռնկվել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է թիվ 15 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով: Հրշեջ-փրկարարների և քաղաքացիների օպերատիվ գործողությունների արդունքում հնարավոր է եղել կանխել հրդեհի տարածումը: Ժամանել է նաև ՀՀ ՏԿԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ փրկարար ծառայության ավագ լեյտենանտ Հարություն Հարությունյանի գլխավորությամբ: Օպերատիվ են գործել նաև 1-04 ծառայության և էլեկտրոցանցի աշխատակիցները: Տեղում էր նաև ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ հրդեհի հետևանքով վնասվել են խանութի ծխախոտի և քաղցրավենիքի բաժինները: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ խանութը պատկանում է անհատ ձեռներեց Մարտին Թալալյանին: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր