7072 դիտում
09:14 30-01-2016
«Ոսկե զավակին» բերեցին քաղաք. Երիցյան կրտսերի հսկայական միջոցները. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի իշխանական ոսկե զավակներից մեկը օրերս պաշտոնի բարձրացում ունեցավ: Մասնավորապես, ՀՀ կրթության և գիտության նախարարության Լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանի որդին՝ Սարգիս Երիցյանը, նոր պաշտոն է ստացել:
Վերջինս դեռևս 2011 թվականից Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր էր: Սակայն վերջերս Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների դատարանում տեղ ազատվեց, և Երիցյան կրտսերը Սերժ Սարգսյանի հունվարի 8-ին ստորագրված հրամանագրով տեղափոխվեց Երևան: Ի դեպ, «ոսկե զավակը» նոր պաշտոնին նշանակվելիս հայտարարագրել է երկու ավտոմեքենա՝ «Toyota Corolla» և «Toyota RAV»:
Նա հայտարարագրել է նաև 104 հազար 281 դոլարի փոխառություն, իսկ նրա դրամական միջոցները կազմել են 41 մլն 400 հազար դրամ, 41 հազար 800 դոլար և 8 հազար եվրո: Ի դեպ, 33 տարեկան Երիցյանը մինչև դատավոր դառնալը հիմնականում պետական կառավարման համակարգում է աշխատել և ընդամենը 2 տարի՝ 2005-2207-ին, «Հայխնայբանկում» եղել է իրավախորհրդատու: Այսինքն՝ Երիցյան կրտսերը կամ երկու տարում հասցրել է բանկի միջոցներն իրենով անել, կամ էլ անհասկանալի է, թե որտեղից է այդքան գումար վաստակել:
Ամեն դեպքում, սա հենց այն երեւույթն է, որ պաշտոնյայի թիկունքից կոռուպցիան բղավում է. «Ես այստեղ եմ, բայց ինձ չեք բռնի»»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
1057 դիտում
10:27 29-12-2023
ԱՄՆ-ն պետք է պաշտպանի Արցախի հայերի ինքնորոշման իրավունքը. Քենեդի կրտսերի ուղերձը
Այս բաժնից
1261 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
1012 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
949 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»