211652_close_icon
views-count1117 դիտում article-date 10:27 29-12-2023

ԱՄՆ-ն պետք է պաշտպանի Արցախի հայերի ինքնորոշման իրավունքը. Քենեդի կրտսերի ուղերձը

Եվս մեկ պատերազմ կանխելու և ազատության ու ժողովրդավարության սկզբունքները պաշտպանելու համար ԱՄՆ կառավարությունը պետք է մոբիլիզացնի տարածաշրջանային աջակցությունը հայերի ինքնապաշտպանության և ինքնորոշման իրավունքին և պաշտպանի արցախահայության անվտանգ վերադարձը իրենց պատմական հայրենիք։ Այս մասին իր տեսաուղերձում նշել է ԱՄՆ-ի նախագահի թեկնածու առաջադրվելու մասին հայտարարած Ռոբերտ Քենեդի կրտսերը, որը հրապարակել է X սոցիալական ցանցի իր էջում:

Նա հայտարարել է, որ Ադրբեջանը 2020 թվականից սկսած անխնա էթնիկ զտումներ է իրականացնում Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ։ «Ընթացիկ տարվա սեպտեմբերին Ադրբեջանը հարձակման անցավ և տեղահանեց ամբողջ 120 հազար հայ բնակչությանը»,- հավելել է քաղաքական գործիչը։

«Մինչ աշխարհի ուշադրությունը կենտրոնացած է Գազայի և Իսրայելի վրա, ոչ ոք ոչինչ չի լսում հին հայկական տարածքներից մեկի ողջ բնակչության զանգվածային տեղահանման մասին: էթնիկ զտումների դատարկ դատապարտումը բավարար չէ։ Ի տարբերություն 1515-ի ցեղասպանության, այս մեկը շրջելի է: Սա մի իրավիճակ է, երբ խաղաղ պատժամիջոցները կարող են գործել: Միացյալ Նահանգները դեռևս ունի լծակներ այս տարածաշրջանում, և նա կարող է օգտագործել այս ուժը, որպեսզի մոբիլիզացնի այս տարածաշրջանի բոլոր ժողովուրդներին՝ շրջելու այս հումանիտար ողբերգությունը: Մենք պետք է նաև ուղիներ փնտրենք վերացնելու համար Հայաստանի շրջափակում Թուրքիայից և Ադրբեջանից: Հայաստանը դեպի ծով ելք չունեցող երկիր է և պետք է մուտք ունենա հարևան երկրների նավահանգիստներ»,- ասել է ամերիկացի քաղաքական գործիչը։

Նա վստահեցրել է, որ ԱՄՆ նախագահի պաշտոնում ընտրվելու դեպքում կնպաստի Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի վերականգնմանը։

«Որպես Միացյալ Նահանգների նախագահ՝ ես կօգտագործեմ դիվանագիտությունը, մեր բարոյական հեղինակությունը, մեր տնտեսական լծակները և պատժամիջոցները Հայաստանը վերականգնելու համար։ Ես ուզում եմ օգնել վերականգնելու Հայաստանի, Արցախի ինքնիշխանությունը, վերականգնելու նրանց տարածքները։ Ես ուզում եմ դա անել խաղաղ ճանապարհով: Ինչ-որ տեղ նոր պատերազմ սկսելու փոխարեն, ես կցանկանայի կանգնեցնել դրանցից մեկը»,- ասել է ԱՄՆ նախկին նախագահ Ջոն Քենեդիի զարմիկը:

Նմանատիպ նյութեր