Դուբայում ոստիկանին ազատազրկել են Մեսիի անձնագիրը հրապարակելու համար. տեսանյութ
Այսօր Դուբայի դատարանը ոստիկանության աշխատակիցներինց մեկին ազատազրկել է մեկ ամսով` «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիի անձնական կյանքին միջամտելու համար:
Ոստիկանը տեսագրել էր արգենտինացու անձնագիրը, երբ Մեսին 2015թ. դեկտեմբերին Էմիրաթներ էր ժամանել` ECA-ի (Globe Soccer Awards) վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակը ստանալու համար:
Դատարանը ոստիկանի գործողությունները որակել էր անօրինական միջամտություն անձնական կյանքին: Մեղադրյալը ընդունել էր իր մեղքը և խնդրել մեղմ պատիժ կիրառել: