211652_close_icon

Ռուս զինծառայողի ահաբեկումից գյումրեցի Երանոսյանները չեն կարողանում ուշքի գալ. նրանք մինչեւ հիմա վախենում են Ավետիսյանների ընտանիքի ողբերգության կրկնությունից

views-count6814 դիտում article-date 11:24 02-02-2016
Գյումրու Անի թաղամասի Պարույր Սևակ 13 շենքի 116 բնակարանում բնակվող Երանոսյանները դեռ չեն կարողանում սթրեսից դուրս գալ ռուս զինծառայողի ահաբեկումից հետո: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում պատմեցին նրանց հարեւանները: Երբ նա ուժեղ թակելով դուսռը՝ պահանջել է բացել՝ բղավելով «ատկրոյ, ատկրոյ, Երանոսյաններին ոչինչ չի մնացել, քան վախենալ Ավետիսյանների ընտանիքի ողբերգական պատմության կրկնությունից: Երանոսյանները, բարեբախտաբար, դուռը չեն բացել, չնայած, որ ռուս զինծառայողը մոտ 30 րոպե նման պահանջով թակել է դուռը, այն էլ՝ գիշերը 24.00-ից: Բարեբախտաբար, նրանք կենտրոնացել են եւ ոստիկանություն դիմել: Նշենք, որ Երանոսյանների ընտանիքում էլ փոքրիկներ կան: Հատկապես նրանց տատիկն ու մայրը չեն կարողանում վախը հաղթահարել: «Ճիշտ է, փառք ենք տալիս, որ պատմությունը չկրկնվեց, բայց մինչեւ հիմա այդ պատմության կրկնության վախը մնացել է նրանց մեջ: Ինչո՞ւ պետք է նման բան լիներ: Ի՞նչ է նշանակում վախենալ զինծառայողից ու սեփական տանը չկարողանալ հանգիստ քնել՝ ո՛չ սեփական, ո՛չ էլ բազմաբնակարանային»,-ավելացրեցին հարեւանները:

Նմանատիպ նյութեր