3550 դիտում
09:17 03-02-2016
Գործունեության լայն ասպարեզ է բացվում Շուշան Պետրոսյանի և Շմայսի համար. «Չորրորդ իշխանություն»
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Անդրադառնալով Հայաստանի դիվանագիտական ձախողումներին և այդ կապակցությամբ հնչող քննադատություններին՝ արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանը հայտարարել է, թե դիվանագետներին քննադատելն անբարոյականության է, «քանի որ դիվանագետները նույն զինվորներն են՝ ուղղակի արտաքին քաղաքականության մեջ»:
«ՉԻ» - Փաստորեն ունիվերսալ ձևը գտնվել է: Ով չի ուզում, որ իր ղեկավարած ոլորտը քննադատեն՝ պիտի իր ենթականերին «զինվորներ» անվանի: Օրինակ՝ ոստիկանները, դատավորներն ու դատախազները «նույն զինվորներն են», ուղղակի՝ իրավապահ ոլորտում, պատգամավորները նույն զինվորներն են, ուղղակի՝ օրենսդրության ոլորտում և այլն:
Իսկ զինվորներին, իհարկե, քննադատել չի կարելի, որովհետև բանակը մեր սրբությունն է:
Պատկերացնո՞ւմ եք, թե գործունեության ինչ լայն ասպարեզ է բացվում Շուշան Պետրոսյանի և Շմայսի համար: Նրանք ստիպված կլինեն շատ ծանրաբեռնված աշխատել, ընդ որում՝ բոլորի աչքերը հանելու համար Շուշան Պետրոսյանին անհրաժեշտ կլինի առնվազն 50-160 մատ, իսկ Շմայսին՝ իր բաժին գործն անելու համար, առնվազն... Լավ, էական չէ: Կարեւորը՝ որ ոչ մեկին քննադատել չի կարելի: Անբարոյականություն է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
1548 դիտում
09:25 26-06-2019
Հայ-ամերիկյան ռազմավարական համագործակցության լայն հնարավորություններ են բացվում․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
1261 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»
2326 դիտում
08:51 19-12-2024
Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար. «Փաստ»