211652_close_icon
views-count2490 դիտում article-date 19:29 03-02-2016

Թուրքիան վիզային ռեժիմ է սահմանել ռուս լրագրողների համար

Թուրքիայի իշխանությունները որոշում են կայացրել փետրվարի 15-ից վիզային ռեժիմ սահմանել աշխատանքի նպատակով Ռուսաստանից Թուրքիա մեկնող լրագրողների համար: Այս մասին հայտնում է ТАСС-ը: Պետք է նշել, որ նման լրագրողական վիզաներ ստանում են նաև թուրք լրագրողները` Ռուսաստանում աշխատելու համար: Հիշեցնենք, որ Ռուսաստանը հունվարի 1-ից դադարեցրել է ազատ վիզային ռեժիմը թուրք քաղաքացիների համար: Որոշումը կայացվել էր թուրքական օդուժի կողմից ռուսական СУ-24 ռազմական ինքնաթիռը խոցելու միջադեպից հետո:

Նմանատիպ նյութեր