211652_close_icon
views-count2257 դիտում article-date 16:19 07-10-2016

Ռուսաստանը միջոցառումներ կձեռնարկի, եթե Կիևը վիզային ռեժիմ սահմանի ՌԴ քաղաքացիների համար. Դ. Պեսկով

Ռուսաստանի ղեկավարությունը անհապաղ միջոցառումներ կձեռնարկի, եթե ուկրաինական իշխանությունները որոշեն վիզային ռեժիմ սահմանել Ռուսաստանի քաղաքացիների համար։ Հայտարարությունն արել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար ԴմիտրիՊեսկովը, փոխանցում է Ria Novosti-ն։ «Եթե որոշում կայացվի այդ ասըիճան ճնշելու հասարակ քաղաքացիների շահերը և եթե վիզային ռեժիմ սահմանվի, ապա, անշուշտ, այդ իրավիճակը քննության կառնվի, և ռուսական կողմը կընդունի այնպիսի որոշումներ, որոնք կելնեն իր իսկ շահերից»,-ասել է Պեսկովը։ Նա հավելել է, որ չի ցանկանում հայտարարել, թե ինչպիսի պատասխան քայլերի մասին կարող է գնալ խոսքը։ Ավելի վաղ Ուկրաինայի սահմանային ծառայությունը հայտարարել էր, որ պատրաստվում է Ռուսատսանի հետ վիզային ռեժիմ սահմանել։

Նմանատիպ նյութեր