211652_close_icon
views-count2117 դիտում article-date 22:29 03-02-2016

Չինացիները «Ատլետիկոյի» պահեստային խաղացողին գնել են Ասիայի համար ռեկորդային գումարով

Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ջեքսոն Մարտինեսը կարիերան կշարունակի չինական «Գուանչժոու» թիմում: Մարտինեսը չինացիների հետ կնքել է 4 տարվա պայմանագիր: Խաղացողի տրանսֆերի արժեքը կազմել է 42 միլիոն եվրո, որը ասիական ֆուտբոլի համար ռեկորդ է հանդիսանում: Կոլումբիայի հավաքականի 29-ամյա խաղացողը 2015թ. ամռանը 35 միլիոն եվրոյի դիմաց «Ատլետիկո» էր տեղափոխվել «Պորտուից», սակայն մադրիդցիները հույսերը չարդարացրեց: Այս մրցաշրջանում նա Իսպանիայի առաջնությունում մասնակցած 15 խաղում, որոնց մեծ մասում նա փոխարինման է դուրս եկել, ընդամենը 2 գոլի հեղինակ դարձել: Նշենք, որ Մարտինեսը «Գուանչժոուում» կվաստակի տարեկան 12,5 մլն եվրո, ինչը նրան դարձնում է աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներից մեկը:

Նմանատիպ նյութեր