211652_close_icon
views-count2326 դիտում article-date 22:48 03-02-2016

Ավստրալացին միտումնավոր վրաերթի է ենթարկել 17 կենգուրուի

Ավստրալական Բրիսբեն քաղաքի ավտոճանապարհներից մեկում անհայտ անձը վրաերթի է ենթարկել 17 կենգուրուի: Այս մասին հայտնում է Brisbane Times-ը: «Անվադողերի հետքերից ելնելով` կարելի է ենթադրել միտումնավոր վրաերթի մասին: Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, որպեսզի վրաերթի ենթարկի կենդանիներին»,- հայտնել է Կենդանիների պաշտպանության միության ներկայացուցիչը: Նշենք, որ 17 կենգուրուները տեղում սատկել են: Հիշեցնենք, որ հունվարին Ավստրալիայում նմանատիպ դեպք էր տեղի ունեցել, երբ 19-ամյա ավստրալացին կենգուրուի պայուսակը պայթուցիկ նյութերով էր լցրել:

Նմանատիպ նյութեր