211652_close_icon
views-count1101 դիտում article-date 09:06 04-02-2016

Հայաստանում նվազել է արդյունաբերական ոլորտի աշխատողների թիվը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ըստ պաշտոնական վիճակագրության՝ ՀՀ-ում արդյունաբերական ոլորտի աշխատողների թիվը 2015 թվականին, նախորդ՝ 2014-ի համեմատ, նվազել է երկու տոկոսով։ Այսինքն՝ 2015-ին արդյունաբերական ձեռնարկություններում աշխատողների թիվը նվազել է 166–ով. 2014-ին եղել է 83 հազար 530 դարձել է 81 հազար 865։ Բայց սա չի խանգարել, որպեսզի պաշտոնական վիճակագիրները թվեր նկարեն, թե իբր 2015-ին ՀՀ արդյունաբերական արտադրանքի ընդհանուր ծավալն աճել է 5,2 տոկոսով։ Նկատենք, որ թվերը ներկայացնում են արտադրանքի ընդհանուր արժեքը, այսինքն՝ ապրանքների միջին 4 տոկոս թանկացումը ևս իբրև «աճ» է մատուցվում։ Տեղեկացնենք, որ արդյունաբերության աճը հնարավոր է եղել «նկարել» կոնկրետ երկու՝ հանքարդյունաբերության և ծխախոտի արտադրության ոլորտների մոտ 50 տոկոս աճով։ Հայաստանի արդյունաբերության մյուս հիմնական ճյուղերում, օրինակ՝ մթերքի արտադրության, վերամշակող ձեռնարկությունների, խմիչքի արտադրության ոլորտներում անկումը կազմում է 10-ից մինչև 20 տոկոս»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր