2145 դիտում
22:25 10-12-2019
Առողջության հարկը հանգեցնելու է սոցիալական պառակտման, բիզնես միջավայրի ոչնչացման. գրանցված աշխատողների հաշվին լավություն են անում ստվերում աշխատողների՞ն. փաստաբան. Tert.am
Առողջության հարկը նոր ծանր բեռ է դնելու քաղաքացիների ուսերին: [url=https://www.tert.am/am/news/2019/12/10/Astvatsatryan/3161575?fbclid=IwAR18_ZUmnj7ABU6tB97DpKuxse4YWgbSTii0XQiXYic7pMlHdiDMBlXO47E]Tert.am[/url]-ի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց փաստաբան Վահե Աստվածատրյանը:
Փաստաբանի կարծիքով՝ նախագիծը խնդրահարույց է մի քանի առումով. այն հանգեցնելու է սոցիալական պառակտման և բիզնես միջավայրի ոչնչացման:
«Չգրանցված աշխատողները Հայաստանում մեծ թիվ են կազմում: Ունենք պետություն, որտեղ կա շուրջ 70 % ստվեր, ու դրա պարագայում առողջության ապահովագրություն ենք մտցնում: Բայց ո՞ւմ հաշվին, մնացած գրանցված 30%-ի՞: Մեր հաշվին լավություն են անում մյուսների՞ն: Հենց այստեղ ենք բախվում սոցիալական պառակտման հավանականությանը»,-ասաց փաստաբանը՝ նշելով, թե առանց այդ էլ՝ գրանցված աշխատակիցները ստվերի 70%-ի համար տարատեսակ վճարումներ են անում:
«Այո՛, այդ 70%-ի մեջ կան նաև ծայրահեղ կարիքավոր մարդիկ, կան պետության հոգածության տակ գտնվող անձինք, բայց պետք է ֆիլտրել, հասկանալ՝ նրանք ո՞ր մասն են կազմում: Գրանցված աշխատակիցներն իրենց հարկերի հաշվին պահում են բանակը, պետական ապարատի աշխատողներին, այդ թվում՝ նախարարներ ու պատգամավորներ, դատավորներին և այլն: Այս դեպքում այդ հարկի ավելացումն անհասկանալի է»,-ասաց Աստվածատրյանը՝ նշելով նաև, թե «մեդալի հակառակ կողմն» էլ կա՝ հայտնի չէ, թե ծառայություններն ինչ որակով կիրականացվեն:
Նա հիշեցրեց նախագծի հիմնավորումներից մեկը, ըստ որի՝ եկամտային հարկը նվազում է. 2023թ.-ից դառնալու է 20%, և ստացվում է, թե աշխատողի վրա քիչ պարտականություններ են դնում, ապա հավելեց՝ նախագծով բեռը ոչ միայն նույնն է դառնում, այլ մի բան էլ ավելանում է:
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2019/12/10/Astvatsatryan/3161575?fbclid=IwAR18_ZUmnj7ABU6tB97DpKuxse4YWgbSTii0XQiXYic7pMlHdiDMBlXO47E]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
3451 դիտում
21:46 06-03-2017
Ստվերում մնացածներ, չկողմնորոշվածներ և ռեբրենդինգ. ո՞ր ուժն է գրագետ քարոզարշավ անում. Aravot.am
1721 դիտում
16:29 22-10-2014
Ուրիշի հարսով փեսուն լավություն եք անում. Հրանտ Բագրատյանը թեժացնում է ԱԺ քննարկումները
82474 դիտում
14:18 26-05-2017
Որոշ ծնողներ իբրև թե լավություն են անում՝ 10-րդցիներին տրամադրելով արագընթաց ավտոմեքենաներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
616 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
688 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
736 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից