2107 դիտում
09:38 04-02-2016
Էդվարդ Նալբանդյանի համեմատությունը կոռեկտ չէ. «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է. «Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կոչ է արել չքննադատել դիվանագետներին, որովհետև նրանք նման են խրամատում նստած զինվորներին։ Ամենևին չնսեմացնելով դիվանագետների դերը՝ կցանկանայի նշել, որ համեմատությունը կոռեկտ չէ։ Զինվորը խրամատում ամեն վայրկյան վտանգի է ենթարկում իր կյանքը, դիվանագետը, որպես կանոն՝ ոչ։ Խրամատում զինվորը կրում է բազմաթիվ կենցաղային զրկանքներ, դիվանագետը չի կրում։ Ավելին՝ ի տարբերության մեզ՝ Հայաստանի քաղաքացիների մեծամասնության, դիվանագետը հարկադրված չէ ամբողջ օրը վազվզել՝ իր ընտանիքի ապրուստն ապահովելու համար։ Դիվանագետը գործուղվում է այլ՝ որպես կանոն, Հայաստանից ավելի բարեկեցիկ երկիր, որտեղ ոչ մի նյութական նեղութուն չի կրում։
Դիվանագետի ծառայությունն, իհարկե, կարևոր է, բայց մի՞թե ուսուցչի, բժշկի, ոստիկանի, դատավորի կամ, ասենք, հրշեջի ծառայությունը պակաս կարևոր են։ Կարելի՞ է արդյոք դրա հիման վրա պնդել, որ այդ մասնագիտությունների մարդկանց չի կարելի քննադատել։ Ըստ երևույթին՝ ոչ։ Եթե, ենթադրենք, իմ տանն աշխատող պատշարը գործ է արել և շարած պատն ինձ՝ որպես պատվիրատուի, դուր չի եկել, ես կարող եմ, չէ՞, այդ արհեստից ոչ մի բան չհասկանալով՝ իմ դժգոհությունն արտահայտել։ Նա, հավանաբար, չի ասի՝ «էս վերջերս պատ շարելուց հասկացողները շատացել են, ինչո՞ւ է նա ավել-պակաս խոսում»։ Ցանկացած պետական ծառայողի (այդ թվում՝ դիվանագետի) «պատվիրատուներն» այդ երկրի քաղաքացիներն են, և նրանք իրավունք ունեն իրենց ծառայողների աշխատանքի մասին կարծիք հայտնել»։
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1970 դիտում
18:54 06-05-2015
«Բարսելոնայի» եւ «Բավարիայի» համեմատությունը՝ թվերով
3500 դիտում
11:03 20-07-2019
Նոտարական գրասենյակ զավթելու համեմատությունը պատահական չէ. «Ժամանակ»
3036 դիտում
15:37 31-03-2022
Լաչինի միջանցքի համեմատությունը Հայաստանի տարածքով բացվելիք ճանապարհի հետ անընդունելի է. Փաշինյան
Այս բաժնից
3208 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2233 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1102 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»