3904 դիտում
10:04 04-02-2016
Նիկոլին մնա՝ կասի, թե նասկին էլ ա պատրաստի բերում. Սամվել Ալեքսանյան. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ գործադիրի ներկայացուցիչներից հետաքրքրվեց. «…Տարիներ ի վեր շարունակում են օդում կախված մնալ չստուգված լուրերը. ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի Ախուրյանում հիմնած շաքարի գործարանը իրականում ոչ թե շաքարավազ է արտադրում եւ կանտրաբանդայի բազմամիլիարդանոց մեխանիզմ է: Նա պատրաստի շաքարավազը ներկրում է, տանում գործարան՝ իբրեւ հումք, եւ այնտեղից հանում՝ իբրեւ արտադրանք՝ հարկերից խուսափելու համար…»:
«Ժողովուրդ»-ը ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանից փորձեց ճշտել օդում կախված լուրերի իսկությունը: «Նիկոլին մնա, կասի, թե նասկին էլ ա պատրաստի բերում, ցույց ա տալիս, թե ստեղ ա գործում»,- «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողին պատասխանեց Սամվել Ալեքսանյանն ու անջատեց հեռախոսը: Երբ կրկին զանգահարեցինք, օտար լեզվով մեզ բացատրեցին, որ բաժանորդն անհասանելի է: Ըստ ամենայնի, նա երկրում չէր»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
1837 դիտում
13:43 03-09-2020
Նիկոլին օգնած ու Նիկոլին հավատացողները Ռուսաստան գնալու բարոյական իրավունք չունեն․ Մենուա Հարությունյան
Այս բաժնից
994 դիտում
08:50 21-01-2025
Ինչո՞ւ է Հայաստանը դուրս մնում Հարավային Կովկասում լոգիստիկ նախագծերից. «Փաստ»