Միջսիրիական բանակցությունների տապալման մեջ ԱՄՆ-ն մեղադրել է Ռուսաստանին
Ժնևում ծրագրված միջսիրիական բանակցությունները տապալելու մեջ Միացյալ Նահանգները մեղադրել է Ռուսաստանին, հաղորչում է Tass-ը:
ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչ Ջոն Քիրբիի խոսքով՝ պատճառը եղել է այն, որ ռուսական ռազմատիեզերական ուժերը ռմբակոծել են սիրիական սիրիական հումանիտար ավտոշարասյունը:
«Դժվար չէ ենթադրել, թե որքանով կարող են նման ռմբակոծությունները քաղաքացիական օբյեկտների վրա ազդել խաղաղ գործընթացի վրա»,-ասել է Քիրբին:
ՌԴ ՊՆ-ն անհիմն է համարում նման մեղադրանքները: