211652_close_icon
views-count1259 դիտում article-date 11:40 08-10-2015

ԱՄՆ-ն մեղադրել է Ռուսաստանին Սիրիայում հարվածների 90 տոկոսը ընդդիմության դիրքերին ուղղելու մեջ

ԱՄՆ Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին մեղադրել է ռուսական իշխանություններին՝ ասելով, որ ռուսական ավիացիան Սիրիայում իր հարվածների 90 տոկոսը հասցնում է ընդդիմության դիրքերին, հաղորդում է BBC-ն: Նրա խոսքով՝ միայն 10 տոկոսն է ռուսական կողմը ուղղում «Իսլամական պետության» և «Ալ-Քաիդայի» դիրքերին: Իսկ ավելի վաղ Մոսկվան էր մեղադրանքներ ուղղել Վաշինգտոնին՝ ասելով, որ ամերիկյան օդուժը հարվածները հասցնում է ոչ ահաբեկչական թիրախներին:

Նմանատիպ նյութեր