211652_close_icon

Գողացել էր ավտոմեքենայի էլեկտրական մարտկոցը

views-count1246 դիտում article-date 14:11 04-02-2016
Ոստիկանության Ավանի բաժանմունքի ծառայողները 1987 թ. ծնված Գարուշ Ա.-ին հայտնաբերեցին Երևանի Մուրացանի փողոցի տներից մեկում: Գողություն կատարելու կասկածանքով բերման ենթարկեցին բաժին: Խոստովանությունը չուշացավ. 2015 թ. սեպտեմբերին Երևանի Իսահակյան թաղամասի թիվ 1/3 շենքի բակում կայանված, 1952 թ. ծնված Վլադիմիր Հ.-ի «Դոջ» մակնիշի ավտոմեքենայից գողացել էր էլեկտրական մարտկոցը: Վնասի չափը պարզվում է: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր