211652_close_icon
views-count1291 դիտում article-date 15:28 04-02-2016

Ահազանգով մեկնած ոստիկանները ինքնաձիգ, պահունակ և փամփուշտներ հայտնաբերեցին

Ոստիկանության Շենգավիթի բաժին զանգահարած քաղաքացին հայտնում էր, որ Երևանի Մադոյան փողոցի թիվ 9/Բ շենքի մոտ զենք-զինամթերք է թողնում: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է «ԱԿՄ» տիպի, 1966 թ. արտադրության ինքնաձիգ, ինքնաձիգի դատարկ պահունակ, 7,62 մմ տրամաչափի 39 և 5,45 մմ տրամաչափի 4 փամփուշտ: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր