1874 դիտում
15:41 04-02-2016
Կառավարությունը սահմանեց «որոշակի բնակության վայր չունեցող անօթևան անձ» հասկացությունը
Կառավարությունը լրացում է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ «որոշակի բնակության վայր չունեցող անձ» հասկացության հստակեցման ու սահմանման նպատակով, որովհետև ներկայումս տարբեր իրավական ակտերում «անօթևան» կամ «որոշակի բնակության վայր չունեցող անձ» հասկացությունն օգտագործվում է տարբեր իմաստներով: Այս մասին հաղորդում է ՀՀ կառավարությունը:
Տարբեր իրավական ակտերում «անօթևան» են համարվում բնակարան չունեցող, սակայն բնակության վայր ունեցող անձինք կամ ընտանիքներ, ովքեր ապրում են ժամանակավոր կացարաններում, տնակներում, վարձով և այլն: Տարընթերցումների տեղիք չտալու համար, ամրագրվել է «որոշակի բնակության վայր չունեցող անօթևան անձ» հասկացության սահմանումը , որը վերաբերում է ընդհանրապես բնակության վայր չունեցող` փողոցներում, կայարաններում, կամուրջների տակ կամ բնակության համար չնախատեսված շինություններում գիշերող անձանց և նրանց տրամադրվող ծառայություններին:
Անօթևան մարդկանց հիմնախնդիրների լուծման ուղղությամբ իրականացվելիք միջոցառումների ժամանակացույցը ներկայացվել է վարչապետին:
Հիշեցնենք, որ «Հայկական ժամանակ» օրաթերթին անօթևանների ժամանակավոր կացարանի տնօրեն Շավարշ Խաչատրյանը հայտնել էր, որ Երևանում անօթևանների թիվը շուրջ 400 է, որոնցից միայն 103 է ապրում անօթևանների ժամանակավոր կացարանում, մնացածը` Վազգեն Սարգսյանի մարզադաշտի, երկաթգծի կայարանի մոտ, Կիևյան կամրջի տակ, ստորգետնյա անցումներում:
Կառավարությունը հավանություն է տվել «Առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի 2016-2020 թվականների ծրագրին», որի նպատակն է իրականացնել համընդհանուր և փոխհամագործակցված միջոցառումներ՝ այդ հիվանդությունների հետևանքով հաշմանդամության և վաղաժամ մահացության նվազեցման համար:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
865 դիտում
18:36 16-11-2024
Ժաննա Անդրեասյանը ՀՊՏՀ ուսանողներին է ներկայացրել բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումները
880 դիտում
16:39 16-11-2024
«Կանաչ Երևան» գաղափարի շրջանակում Նորքի այգիներում մեկնարկեցինք ծառատունկը. Տիգրան Ավինյան
826 դիտում
16:21 16-11-2024
Փաշինյանը ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար մրցանակը շնորհեց Նարայանա Մուրթիին