211652_close_icon
views-count1726 դիտում article-date 12:46 16-11-2024

Երևանում 31-ամյա վարորդը «Toyota»-ով Գայի պողոտայում այն վարում էր հանդիպակաց՝ վթարային իրավիճակ ստեղծելով վարորդների համար. իրեն կարգի հրավիրող պարեկներին էլ սպառնում էր. պարզվեց, որ նաև խմած է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ նոյեմբերի 15-ին, Երևանում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները Գայի պողոտայում ծառայություն կատարելու ընթացքում նկատում են, որ «Toyota» մակնիշի «777 AL 65» համարանիշի ավտոմեքենայի վարորդը արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով հասարակության նկատամբ, կոպիտ կերպով խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, ավտոմեքենան վարում է հանդիպակաց՝ վթարային իրավիճակ ստեղծելով վարորդների համար:  

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկները վաշտի հրամանատարի տեղակալ Տիգրան Խուդանյանի գլխավորությամբ մոտենում են օրինախախտ վարորդին, սակայն վերջինս սկսում է հոխորտալ պարեկների վրա, ասելով, թե «դուք ով դարձաք, որ փորձեք իմ ավտոն կանգնեցնել ու ինձ վրա ակտ գրել»:  

Պարեկները մոտ 10 րոպե նրան համոզում և հորդորում էին, որպեսզի նա ենթարկվի իրենց օրինական պահանջին և չշարունակի նման ձևով արտահայտվել, սակայն նա փորձում էր «կտրիճ» ձևանալ, ինչից հետո պարեկները, տեսնելով, որ նա չի ենթարկվում իրենց օրինական պահանջին, տեղափոխում են Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Նոր Նորքի բաժին, որտեղ էլ վերջինս ենթարկվում է սթափության փորձաքննության և պարզվում է, որ նա եղել է ոչ սթափ:  

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը Կոտայքի մարզի բնակիչ 31-ամյա Արթուր Ա.-ն է:

Դեպքի փաստով ոստիկանության Նոր Նորքի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր