1658 դիտում
09:21 05-02-2016
Հունվարի կեսերից կառավարությունում գործում է Ընտրական նոր օրենսգրքի նախագիծը մշակող աշխատանքային խումբ. «Ժողովուրդ»
««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հունվարի կեսերից կառավարությունում գործում է ՀՀ ընտրական նոր օրենսգրքի նախագիծ մշակող աշխատանքային խումբ: Մեզ հաջողվեց պարզել, որ այդ խմբի անդամներից են ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը եւ ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: Վերջիններս հիմնականում հավաքվում են ՀՀ կառավարությունում` երեկոյան ժամերին: Նրանք աշխատում են օր առաջ ավարտել աշխատանքը:
«Ժողովուրդը» Հրայր Թովմասյանից փորձեց պարզել, թե քվեարկության էլեկտրոնային համակարգն ինչպիսինն է լինելու, նա ասաց. «Մի քիչ համբերե՛ք, Կիկոսի մահվան օրն է դարձել, ոչ ոք ոչինչ չի տեսել, չի լսել, բայց բոլորը քննարկում են էլեկտրոնային համակարգի մասին… Անվտանգության առաջին պայմանն այն է, որ դրանք լոկալ ցանցեր են, ինտերնետին միացված չեն, որպեսզի դրսից հնարավոր չլինի կառավարել: Դրանք x փուլում որոշվելիք հարցեր են»»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
1393 դիտում
09:47 12-06-2019
Ընտրական օրենսգրքի փոփոխություններով զբաղվող աշխատանքային խումբ դեռ չի ձևավորվել․ «Ժողովուրդ»
2725 դիտում
20:00 13-10-2017
Կառավարությունում քննարկվել է Աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների նախագիծը
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2242 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը