211652_close_icon
views-count2201 դիտում article-date 21:52 05-02-2016

Սոչիում կայացել է Պուտինի և Լուկաշենկոյի հանդիպումը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում ընդունել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին: Այս մասին հայտնում է ТАСС -ը` հղում տալով ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի հայտարարությանը: Լուկաշենկոյի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են ինչպես ինտեգրման հարցերը, այնպես էլ երկու երկրների միջև հարաբերությունները: Պուտինը Լուկաշենկոյին առաջարկել է միասին հանգստանալ: «Շնորհակալ եմ, որ ժամանել եք, կհանգստանանք միասին և կքննարկենք երկկողմ և տարածաշրջանային ընթացիկ հարցերը»,- ասել է Պուտինը: «Համատեղում ենք հաճելին օգտակարի հետ»,- հավելել է Լուկաշենկոն:

Նմանատիպ նյութեր