Բռնցքամարտիկ Նիկոլ Հարությունովը` Լիվենցևի անվան մրցաշարի բրոնզե մեդալակիր
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Լիվենցևի անվան միջազգային մրցաշարում հայ բռնցքամարտիկներն ավարտեցին իրենց մրցելույթները:
81 կգ քաշային Նիկոլ Հարությունովը կիսաեզրափակիչում չկարողացավ հաղթել Էկվադորը ներկայացնող մարզիկին և բավարարվեց բրոնզե մեդալով:
Ավելի վաղ պարտվել էր նաև 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանը: Նա իր առաջին մենամարտում 3:0 հաշվով զիջել էր Էկվադորի ներկայացուցչին:
Հայ բռնցքամարտիկները հայրենիք են վերադառնում մեկ բրոնզե մեդալով, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը: