28290 դիտում
12:50 08-11-2019
Իրանում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի, կա 345 վիրավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ըստ «РИА Новости» լրատվական գործակալության նոր տվյալների՝ Իրանում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով այս պահի դրությամբ կա 6 զոհ և 345 վիրավոր, ինչպես նաև մի շարք բնակավայրերի ավերածություններ:
[url=https://shamshyan.com/hy/article/2019/11/08/1139953/]Հիշեցնենք[/url], որ այսօր՝ նոյեմբերի 8-ին, տեղական ժամանակով ժամը 02:47-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 22:47-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 37.820 և արևելյան երկայնության 48.340 աշխարհագրական կոորդինատներով (Իրան՝ Արդեբիլ քաղաքից 45 կմ հարավ, ՀՀ Մեղրի քաղաքից 210 կմ հարավ-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 5.9 մագնիտուդով երկրաշարժ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 8-9 բալ:
Երկրաշարժը զգացվել է ՀՀ Սյունիքի մարզի Կապան, Մեղրի և Գորիս քաղաքներում՝ 4, Վայոց ձորի Եղեգնաձոր և Վայք քաղաքներում՝ 3-4, Արարատի Արարատ քաղաքում և Երևանում՝ 3 բալ ուժգնությամբ:
Զոհերի և վիրավորների մասին տեղեկությունը ճշտվում է:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2548 դիտում
10:22 07-02-2016
Թայվանում տեղի ունեցած հզոր երկրաշարժի զոհերի թիվը հասել է 20-ի. տեսանյութ
4026 դիտում
18:54 24-08-2016
Իտալիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի զոհերի թիվը հասել է 73-ի
10845 դիտում
11:11 07-01-2019
Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով վիրավորների թիվը հասել է 75-ի. Tert.am, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
718 դիտում
12:10 17-10-2024
Վեց մարդ կորել է Ղրղզստանում ձնահյուսի պատճառով
637 դիտում
11:25 17-10-2024
Իսրայելը Գազայի հյուսիս բաց է թողել հումանիտար օգությամբ 50 բեռնատար
1060 դիտում
09:55 17-10-2024
31 տարեկանում մահացել է բրիտանացի երգիչ Լիամ Փեյնը