211652_close_icon
views-count23906 դիտում article-date 00:12 08-02-2016

Երևան-Աշտարակ ավտոճանապարհին՝ «Կարմիր խաչի» մոտ հրդեհ է բռնկվել 35-ամյա վարորդի «Նիվայում», այն վերածվել է մոխրակույտի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ փետրվարի 7-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:00-ի սահմաններում Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Աշտարակ աբվտոճանապարհի՝ «Կարմիր Խաչի» միջազգային վերականգնողական կենտրոնի մոտ ավտոմեքենա է այրվում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայր կժամաներ թիվ 7 հրշեջ-փրկարարակյան ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով, քաղաքացիները նշված հատվածում վառվող ՎԱԶ-2121 մակնիշի 030 US 65 համարանիշի ավտոմեքենայի միջից դուրս են բերել 35-ամյա Ալյոշա Ալեքսանյանին, ով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Վթարի վայր է ժամանել նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ դեռևս անհայտ պայմաններում հրդեհ է բռնկվել ավտոմեքենայում և այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի: Դեպքի վայր է ժամանել նաև ՏԿԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ փրկարար ծառայության կապիտան Ա. Սարգսյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով, ավտոմեքենան պատկանում է «ԱՄԱՐԱՍՇԻՆ» ՍՊԸ-ին: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 40+
40+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր